Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում մեկնարկել է Gastronomic Camp Armenia ծրագիրը
20.06.2019

Հունիսի 19-ից Կոտայքի մարզում մեկնարկել է Gastronomic Camp Armenia ծրագիրը, որը միտված է Հայաստանի մարզերում գաստրոնոմիական արշավներ կազմակերպելու միջոցով մարզերին բնորոշ ավանդական կերակրատեսակները, ավանդույթները, բաղադրատոմսերը բացահայտելուն:
Այսօր ևս խոհարարների թիմը կշրջի Կոտայքի մարզի գյուղերով, կայցելի արտադրողներին, անձամբ կծանոթանա ֆերմերների հետ:
Հաջորդիվ հունիսի 21-22-ին տեղացի և տարբեր երկրներից հրավիրված խոհարարների մասնակցությամբ Կոտայքի մարզի Best Resort Aghveran հյուրանոցում տեղի կունենա գաստրոնոմիկ ընթրիք:
Հիշեցնենք, որ ծրագիրն առաջին անգամ է իրականացվում և էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը:
Ծրագիրը շարունակական է, հաջորդաբար կանցկացվի նաև մյուս մարզերում: