Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել
19.06.2019

Կոտայքի մարզից ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված շուրջ 70 ծրագրային հայտերից հաստատվել է ևս 9-ը:
Հաստատված սուբվենցիաներով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր կիրականացվեն Արզնի, Հրազդան, Արգել, Ակունք, Եղվարդ, Նոր Գեղի, Թեղենիք, համայնքներում:
Նոր հաստատված ծրագրերն են
1. Արզնի համայնք – համայնքի կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցում
2. Ակունք համայնք - Նոր Գյուղ բնակավայրում կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգում
3. Հրազդան համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
4. Հրազդան համայնք – Բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում
5. Հրազդան համայնք – Համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում
6. Արգել համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում և առանձին հատվածների ասֆալտապատում
7. Եղվարդ համայնք – Զորավան բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում
8. Նոր Գեղի համայնք – համայնքի կոյողու արտաքին ցանցի կառուցում
9. Թեղենիք համայնք - ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:
Ներկայացված հայտերից 35-ը արդեն հաստատվել են: Մյուս հայտերը կքննարկվեն ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերում: