Նորություններ
Լրահոս
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում այսօր շահագործման է հանձնվել 500Կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան
18.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանում գտնվող ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում էր, որտեղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել կենտրոնի 500Կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը։
Նախարարն իր ելույթում նշել է, որ ցանկություն կա թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ:
Սրանով նախարարությունը միանում է էլեկտրաէներգիա խնայելու գաղափարին: