Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել
17.06.2019
Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:
ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։
Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր:
Արդեն իսկ հաստատված ծրագրերն են.
• Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում
• Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում
• Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում
• Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում
• Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում
• Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում
• Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում
• Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
• Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում
• Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում
• Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
• Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում
• Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
• Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում
• Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում
• Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում
• Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում
• Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում
• Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
• Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում
• Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում
• Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում
• Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում
• Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում
• Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում
• Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում:
Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը: