Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Չարենցավանում ներկա է գտնվել Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 9-րդ փառատոնի ամփոփիչ գալահամերգին
17.06.2019
Հունիսի 15-ին Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մարզային 9-րդ մրցույթ-փառատոնի գալահամերգը, որին ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը:
Գալահամերգի ընթացքում ելույթ ունեցան փառատոնի լավագույն մասնակիցները, իսկ երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում ներկայացված էին գեղարվեստի բաժնի սաների աշխատանքները:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են երաժշտարվեստի օրեր Չարենցավան, Աբովյան և Եղվարդ քաղաքներում, ինչպես նաև նկարչական բացօթյա պլեներ`Օհանավանքում:
Փառատոնը կազմակերպվել է Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի համաձայն և հետապնդում է մի շարք նպատակներ`
• Աջակցել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության որակի բարձրացմանը
• Բացահայտել շնորհալի պատանի երաժիշտներին, նկարիչներին և արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներին
• Օժանդակել առավել շնորհալի պատանիների մասնակցությանը հանրապետական և միջազգային մրցույթ–փառատոններին:
Գալահամերգի ավարտին բոլոր հաղթողներն արժանացան պատվոգրերի և մրցանակների: