Նորություններ
Լրահոս
Վերին Պտղնիի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդի մասին
14.06.2019
Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 4-ին ժամը 12:00-ին Վերին Պտղնիի համայնքապետարանում` ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, 2-րդ փողոց, թիվ 48 հասցեում:
Աճուրդի առարկա է հանդիսանում
Լոտ 1- Վերին Պտղնի համայնքում գտնվող, 07-062-0022-0004 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 0.01936 հա մակերեսով հողամասը` 29 040 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողատեսքը սերվիտուտով ծանրաբեռնված չէ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2019 թվականի հուլիսի 1-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վերին Պտղնիի համայնքապետարան, հեռ. 060 517670, էլ.փոստ` verinptghn.koatyqi@ mta.gov.am:
Մարզի համայնքներում իրականացվող հողերի աճուրդների վերաբերյալ այլ հայտարարություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/Hogheriachurdner19/ հղումով: