Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնը
14.06.2019
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը:
Փառատոնին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, ովքեր չափեցին իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում:
Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը: