Նորություններ
Լրահոս
Արամուսի միջնակարգ դպրոցում ներառական կրթություն ստացող աշակերտների համար ռեսուրս սենյակ է բացվում
13.06.2019
Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին (շուրջ 600 000 դրամ) այս պահին իրականացվում է ներառական կրթություն ստացող աշակերտների անհատական պարապմունքների համար նախատեսված ռեսուրս սենյակի վերանորոգման աշխատանքներ:
Արամուսի միջնակարգ դպրոցը 2016 թվականից իրականացնում է ներառական կրթություն, սակայն անհրաժեշտություն էր առաջացել 9 աշակերտների համար ստեղծել պայմաններ բազմամասնագիտացված ուսուցիչների կողմից անհատական պարապմունքների անցկացման համար:
Աշխատանքների մեկնարկը տրված է.նախատեսվում է այն ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում: