Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 97 դիմորդ այսօր քննություն է հանձնել ֆիզիկա առարկայից
11.06.2019
Հայաստանի 14 քննական կենտրոններում հունիսի 11-ին մեկնարկել են ֆիզիկա առարկայի միասնական քննությունները: Ֆիզիկա առարկայից քննություն է հանձնել 1332 շրջանավարտ:
Քննության ավարտից մոտ մեկ ժամ անց թեստերի ճիշտ պատասխանները հրապարակվել են ԳԹԿ-ի կայքում, իսկ շրջանավարտների գնահատականները կհրապարակվեն 5 օրից:
Կոտայքի մարզի Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ֆիզիկա առարկայից քննություն է հանձնել մարզի հանրակրթական դպրոցների 97 դիմորդ:
Հաջողություններ ենք մաղթում բոլոր և մասնավորապես մեր մարզի դիմորդներին: