Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը
08.06.2019
Այսօր վաղ առավոտից համապետական շաբաթօրյակի շրջանակներում Կոտայքի մարզում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքներ:
Հերթական անգամ շաբաթօրյակի աշխատանքներում ընդգրկվել են մարզի բոլոր համայնքները, մարզային և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական և առողջապահական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները:
Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապես մշակվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան: