Նորություններ
Լրահոս
Մարզի համայնքները պատրաստվում են համապետական շաբաթօրյակին
07.06.2019

Վաղը՝ հունիսի 8-ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն մարզային և համայնքային ճանապարհների եզրերին, պատմամշակութային հուշարձաների հարակից տարածքներում, համայնքների բանուկ փողոցներում, զբոսայգիներում, պուրակներում և այլն:
Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրաված են նաև մարզի ուսումնական և առողջապահական հաստատությունները:
Ուստի, բոլորին ևս մեկ անգամ կոչ ենք անում միանալ շաբաթօրյակին՝ միասին մաքրելու և բարեկարգելու մեր համայնքները:
Հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի վերաբերյալ ցանկացած հարցով կարող եք զանգահարել Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության թեժ գծի հեռախոսահամարին՝ 0223 2 13 73 կամ 093 21 55 77 հեռախոսահամարին՝ վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանին (պատասխանատու անձ):