Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը նախապատրաստվում է շաբաթօրյակին
05.06.2019
Կոտայքի մարզի համայնքներն ակտիվ ներգրավված են հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներում:
Բոլորին կոչ ենք անում դուրս գալ և մասնակիցը դառնալ հարազատ երկրի, մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ոռոգման շրջանով պայմանավորված՝ այս շաբաթօրյակին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սելավատարները կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներին՝ հնարավոր հեղեղումներից ապահովելու, ինչպես նաև ոռոգման ժամանակահատվածում մայր ջրանցքում ջրթողության մակարդակը պահպանելու նպատակով: