Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը նախապատրաստվում է շաբաթօրյակին
04.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հունիսի 8-ին կանցկացվի համապետական հերթական շաբաթօրյակը:
Այս պահին Կոտայքի մարզի համայնքներում նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մարզի համայնքները տեղեկատվական աղբյուրներով ակտիվ իրազեկում են շաբաթօրյակի իրականացման վայրի մասին:
Համապետական շաբաթօրյակին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համայնքապետարաններ:
Հոսւնիսի 8-ին սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն մարզային և համայնքային ճանապարհների եզրերին, պատմամշակութային հուշարձաների հարակից տարածքներում, համայնքների բանուկ փողոցներում, զբոսայգիներում, պուրակներում և այլն:
Ոռոգման շրջանով պայմանավորված՝ այս շաբաթօրյակին առանձնակի ուշադրություն է դարձվելու սելավատարները կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներին՝ հնարավոր հեղեղումներից ապահովելու, ինչպես նաև ոռոգման ժամանակահատվածում մայր ջրանցքում ջրթողության մակարդակը պահպանելու նպատակով: