Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 106 դիմորդներ այսօր միասնական քննություն են հանձնում
04.06.2019
Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները:
Այս մասին տեղեկանում ենք Գնահատման եւ թեստավորման կենտրոնից։
Այսօր շրջանավարտ-դիմորդները հանձնում են քննություն աշխարհագրություն, կենսաբանություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից:
Աշխարհագրություն առարկայից քննություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 եւ կենսաբանություն՝ 1145 հոգի:
Ինչպես հայտնում է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Բարձրագույն Ուսումնական Հաստատություններ հայտագրված մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 868 դիմորդներից այսօր քննություն են հանձնելու 106 դիմորդներ՝
• Կենսաբանություն առարկա - 100 դիմորդ
• Համաշխարհային պատմություն-1 դիմորդ
• Աշխարհագրություն – 5 դիմորդ
Ձեւավորված 33 քննական կենտրոններից հունիսի 4-ին գործելու է 13-ը. Կոտայքի մարզում այսօր քննական կենտրոնը տեղակայված է Չարենցավանի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
Հաջողություններ ենք մաղթում այսօր քննություն հանձնող բոլոր և մասնավորապես Կոտայքի մարզի դիմորդներին: