Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» բիզնես համաժողովին
04.06.2019
Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում անցկացվող ամենամյա դարձած «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հոբելյանական հինգերորդ բիզնես համաժողովին:
Այն անց է կացրել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության հինգ տարիների աշխատանքը, ձեռքբերումները և նոր հնարավորությունները: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ կազմակերպվել են բիզնես հանդիպումներ:
Բիզնես համաժողովը նպատակ ունի ոչ պաշտոնական մթնոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև բացահայտել գործարար կապերը, կազմակերպել բանակցություններ, իրականացնել համատեղ բիզնես ծրագրեր: