Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել «Աբովյանի գեղարվեստի դպրոցի» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը
30.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկա է գտնվել Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակներին նվիրված «Աբովյանի գեղարվեստի դպրոցի» սաների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսին ներկա էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչպես նաև Աբովյանի գեղարվեստի դպրոցի տնօրենն ու սաները:
«Մեր փոքրիկների աշխատանքներն, իսկապես, տպավորիչ են՝ իրենց գույների բազմազանությամբ: Ավելի քաղաքացիակենտրոն հասարակություն ունենալու ճանապարհին նաև մշակույթն է չափազանց կարևոր ու նաև մշակույթով է հասարակությունն ավելի գիտակից դառնալու: Մենք նաև պետության անունից պետք է պարտավորվենք Աբովյանում ունենալ այս փոքրիկների աշխատանքներին վայել գեղարվեստի դպրոց՝ լուսավոր և անհրաժեշտ բոլոր պայմաններով»,- ողջունելով ներկաներին և ընդգծելով ցուցահանդեսի կայանալը որպես Աբովյանի փոքրիկ նկարիչների համար լավագույն ձեռքբերում՝ նշել է մարզպետը: