Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առիթով
24.05.2019
Սիրելի´ շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ Վերջին զանգի տոնի առիթով:
Այսօր դուք թերթում եք ձեր կյանքի ամենակարևոր ու հիշարժան էջերից մեկն ու մուտք գործում պատասխանատվությամբ լի նոր կյանք:
Ձեր կուտակած գիտելիքները, հույզերն ու հիշողություններն ուղեկցելու են ձեզ նաև հասուն կյանքում:
Այն մանկավարժները, ովքեր հարազատ մոր նման կրթել ու դաստիարակել են ձեզ, հավերժ մնալու են ձեր հուշերում:
Նոր կյանք մտնելիս` հիշե´ք, որ դուք ապրում եք ազատ, անկախ ու հաղթանակած պետությունում: Պետություն, որը երաշխավորն է ձեր կրթության և իրավագիտակից քաղաքացի կերտելու գործում:
Այսօրվանից սկսած՝ ակնկալելու ենք նաև ձե՛ր աջակցությունն ավելի արդար, ամուր ու հզոր երկիր կառուցելու գործում:
Հավատացե´ք ձեր ուժերին, երբեք ոչնչից մի´ վախեցեք ու միշտ առաջ սլացեք:
Եվս մեկ անգամ, շնորհավո՜ր: