Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը

24.05.2019

Չնայած արձակուրդի մեջ գտնվելուն՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանի Մշակույթի տանը  ներկա է գտնվել  թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը:

Մատնանշելով այսօր մարզի ավագ դպրոցներն ավարտող շուրջ 1600 12-րդ դասարանցիներին և դիմելով նաև Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի շուրջ 100 շրջանավարտներին՝ մարզպետը նշել է.

«1600 12-րդ դասարանցիներից 860-ը հայտագրվել են Բարձրագույն Ուսումնական Հաստատություններ ընդունվելու համար: ԲՈւՀ-եր դիմած մեր աշակերտներին մաղթում եմ, որ առաջիկա քննություններում հաջողեք, բարձր բալերով ընդունվեք ամենապահանջված և ամենաարդիական մասնագիտությունների գծով ֆակուլտետներ, որպեսզի տարիներ անց համալրեք քաղաքացիական հասարակության շարքերը:

Դուք այսօր արդեն նոր տեսակի պետություն ունեք, իսկ նոր տեսակի պետությանը, հիրավի, անհրաժեշտ են արժանապատիվ, գիտակից քաղաքացիներ:
Դուք կյանքի նոր փուլ եք մտնում, երբեք ետ մի նայեք, նայեք միշտ առաջ, բարձրացեք և բարձրացրեք:Հաջողություներ ու ձեռքբերումներ ձեր նոր և հասուն կյանքում»,-մաղթել է Ռոմանոս Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22