Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի դպրոցների 12-րդ դասարանների շուրջ 1590 աշակերտ հրաժեշտ կտա դպրոցին
23.05.2019
Մայիսի 24-ին Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների 1590 աշակերտ հրաժեշտ կտա դպրոցին. ևս 3095 աշակերտ կավարտի 9-րդ դասարանը:
Մարզի դպրոցներից շուրջ 860 դիմորդ հայտագրվել է Բարձրագույն Ուսումնական Հաստատություններ ընդունվելու համար:
Նշենք, որ մայիսի 26-ից սկսվելու է քննաշրջանը:
Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների:
Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ն ընկած ժամանակահատվածում։
Հունիսի 4-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն»,
Հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,
Հունիսի 11-ին՝ «Ֆիզիկա»,
Հունիսի 14-ին՝ «Օտար լեզու»,
Հունիսի 18-ին՝ «Մաթեմատիկա»,
Հունիսի 21-ին՝ «Հայոց պատմություն» և «Քիմիա»,
Հունիսի 25-ին՝ «Ռուսաց լեզու»: