Նորություններ
Լրահոս
Իրազեկում Չարենցավանի համայնքապետարանից
22.05.2019
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի էլ կանցկացնի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Մրցույթն անցկացվում է 4 տարիքային խմբով.
1. 1-ին տարիքային խումբ՝ 2011 թ. մինչև 2013թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2. 2-րդ տարիքային խումբ՝ 2008 թ. մինչև 2010թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
3. 3-րդ տարիքային խումբ՝ 2005 թ. մինչև 2007թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
4. 4-րդ տարիքային խումբ՝ 2002 թ. մինչև 2004թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց /հայրը կամ մայրը սայլակով/ ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով: Հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներում երեխայի տարիքային խումբն է՝ 2006 թ. մինչև 2013թ. ծնվածները:
Մասնակցության պայմաններն են
1. Մրցույթի առաջին փուլին կարող են մասնակցել
բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն: Ընտանիքի կազմը 3 անձ՝ հայրը, մայրը և երեխան՝ անկախ սեռից:
2. Ընտանիքը մրցույթին մասնակցում է միասնական համազգեստով:
3. Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ կից հղմամբ:http://www.charentsavan.am/Pages/Misc/Announces/view.aspx…
Մանրամասների համար դիմել համայնքապետարանի սպորտի բաժին՝ 0226-4-34-34 հեռախոսահամարով: