Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Ակունք համայնքում մասնակցել է ցերեկային խնամքի կենտրոնի բացմանը

21.05.2019

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքն արդեն նոր ցերեկային խնամքի կենտրոն ունի, որի իրականացումը հնարավոր դարձավ Ակունք համայնքի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով:

Ամբողջովին կահավորված կենտրոնն ունի հարմարավետ սենյակներ՝ նախատեսված խաղալու և դասապրոցես անցկացնելու համար, ինչպես նաև ընդարձակ դահլիճ:

Խնամքի կենտրոնը ծառայելու է ամբողջ Կոտայքի մարզին, մասնավորապես, Ակունք համայնքի երեք գյուղերի՝ Կոտայք, Նոր Գյուղ և Զառ: Կենտրոնի ծառայություններից հնարավորություն կունենա օգտվելու մինչև 75 երեխա:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանը, Ակունք համայնքի վարչական շրջանների ղեկավարներ:

Հանդիսության ավարտին հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով կատարված աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27