Նորություններ
Լրահոս
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում
20.05.2019
Կոտայքի մարզպետարանում աշխատանքային երկուշաբթին սկսվեց խորհրդակցությամբ:
Օրակարգում անհապաղ լուծում պահանջող միանգամից մի քանի կարևոր հարցեր էին, որոնց ուղղությամբ ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատանքներ են տարվում:
Կոտայքի մարզպետը համապատասխան վարչության պետերին հանձնարարել է
• ներկայացնել տեղեկատվություն Աղբյուրակի ջրամբար՝ կոյուղաջրերի լցվելու պատճառների և խնդրի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ
• ներկայացնել ամբողջական տեղեկատվություն մարզում առկա հեղեղատարների վիճակի և մաքրման աշխատանքների հնարավոր ծավալների մասին
• ներկայացնել մարզում ավտոճանապարհների հատման թույլտվությունների քանակը և ճշտել տիրող իրավիճակը, ինչպես նաև ճշտել Ակունք համայնքի Նոր Գյուղ վարչական տարածքում Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի հարակից հատվածում ավտոկայանատեղիի կառուցման համար տարածքի անվարձահատույց տրամադրման աշխատանքների ընթացքը
• ներկայացնել Աբովյանում քաղաքաշինական նորմերի և քաղաքի գլխավոր հատակագծի խախտմամբ կառուցապատման կանխարգելման դեպքի հետ կապված տեղեկատվություն:
Մարզպետը հանձնարարել է նաև շրջաբերականներ ուղարկել մարզի դպրոցներ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Վերջին զանգի հետ կապված բոլոր դրամահավաքները խստորեն արգելվում են: