Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

9-րդ դասարանի կենտրոնացված քննության թեստերն ու դրանց պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ կայքում

17.05.2019

Հայոց լեզու առարկայից 9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննությունից հետո մինչեւ ժամը 14։00-ն Գնահատման եւ թեստավորման կենտրոնը atc.am կայքում կտեղադրի թեստերը եւ դրանց պատասխանները։ Այս քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին: Տեւողությունը 120 րոպե է, քննության սկիզբը՝ ժամը 11։00-ին։

«Քննությունից անմիջապես հետո ստուգող մասնագետների կողմից ստուգվելու եւ գնահատվելու է միայն թեստի՝ շարադրության տարրեր պարունակող հատվածը։ Թեստերը դրանից հետո մուտքագրվելու են համակարգչային ծրագրով եւ սքանավորվելու ԳԹԿ-ում։ Ամբողջ աշխատանքի ստուգումը կատարվելու է համակարգչային ծրագրով՝ առանց մարդու միջամտության՝ հաջորդ օրերի ընթացքում։

Հիշեցնենք, որ գործընթացը վերաբերում է 31 հազար քննաթեստին։ Արդյունքների հրապարակումը տեղի կունենա յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին՝ աշակերտների ուսումնառության դպրոցներում»,- հավելում է ԳԹԿ-ն։

Արդյունքների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում գնահատականը բողոքարկելու մասին դիմումը, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացվում է դպրոցի տնօրենին: Տնօրենն իր հերթին 24 ժամվա ընթացքում դիմում է ներկայացնում ԳԹԿ: Գանգատարկումից հետո վերջնական արդյունքները հայտնի են դառնալու հունիսի 10-ին:
 

Աղբյուրը՝ armtimes.com

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27