Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ

15.05.2019

Կոտայքի մարզի հարգարժան քաղաքացիներ,

Անժխտելի է այն մեծ դերն ու նշանակությունը, որը մենք՝ հայերս, վերագրում ենք ընտանիքին՝ հայ օջախին ու տանը, քանզի ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է:

Նվիրվածությունը, հոգատարությունը և ընտանեկան ավանդույթների փոխանցումը հետագա սերունդներին հանդիսանում են քաղաքակիրթ և հասուն հասարակության հենասյունը:

Կարևորելով ընտանիքի ինստիտուտի դերն ու նշանակությունը հայերիս համար՝ ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա կապակցությամբ, մաղթում, որ հայ ընտանիքներում մշտապես թևածեն բարձր տրամադրությունն ու ջերմ մթնոլորոտը, որ հայ ընտանիքին բնորոշ նվիրվածությունը, հոգատարությունը և ուրույն ավանդույթները պահպանվեն բոլոր ժամանակներում և փոխանցվեն սերունդներին՝ պահպանելով նաև հայ ազգի մշակութային ու պատմական արժեքների հաստատունությունը:

Սիրելի՛ քաղաքացիներ,

Հայերիս համար ընտանիքը սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայր է, ինչն ապացուցել ենք մեր պատվախնդրությամբ և ընտանեկան օջախի, ծնողի, զավակի ու հարազատի հանդեպ մեր բնական ու անկեղծ, առանձնահատուկ վերաբերմունքով:

Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ՝ մաղթում եմ հայ ընտանիքներին խաղաղություն, ուրախություն, բարեկեցություն և համերաշխություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27