Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 6 մանկապարտեզում կազմակերպված միջոցառմանը
15.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այց է կատարել Աբովյանի թիվ 6 մանկապարտեզ և ներկա գտնվել տոնական միջոցառմանը, որը նվիրված էր մայիսյան հաղթանակներին:
Պատերազմական իրավիճակից մինչև հաղթանակ. միջոցառման մասնակից սաները խաղարկային կերպարների միջոցով հանդիսատեսին և հյուրերին տեղափոխեցին հայ ժողովրդի պատմության տարբեր փուլեր՝ հաղթական ակորդով ավարտելով միջոցառումը:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին միջոցառման և նաև Ընտանիքի օրվա կապակցությամբ՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ այսօր պետության թիվ մեկ խնդիրը բոլոր համայնքները նախադպրոցական, արտադպրոցական կրթության հաստատություններով ապահովելն է.
«Ամուր պետության հիմքում ամուր ընտանիքն է ու պետության հիմք կազմող ամուր ընտանիքը լիարժեք երջանիկ է իր փոքրիկներով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր փոքրիկների համար ապահովենք այսպիսի մանկապարտեզներ: Սա ես պետության անունից եմ ասում: Մեր պարտքը պիտի լինի այնպիսի երկիր կառուցելը, որպեսզի մեր փոքրիկները փամփուշտների ձայներ չլսեն ու միջոցառումների ընթացքում պատերազմական իրավիճակներ խաղարկելու կարիք չլինի»,-իր խսքում նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Տոնական միջոցառումից հետո մարզպետը շրջել է մանկապարտեզի տարածքում, ծանոթացել հնարավորություններին ու խնդիրներին: