Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում նախադպրոցական կրթությունը կարևորվում է
14.05.2019
Կոտայքի մարզպետարանի և «Команда Поддержки Армении» և «Планета мечты» ֆոնդերի համագործակցությամբ շարունակվում են բարեգործական ծրագրերը Կոտայքի մարզում:
Այս անգամ կազմակերպության անդամները, ի դեմս «Команда Поддержки Армении»-ն ներկայացնող Ռոման Բաղդասարյանի և «Планета мечты» ֆոնդի տնօրեն Կարինե Շախպազյանի, այցելել են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Լուսաբաց», «Զանգակ» և Արզականի մանկապարտեզներ, շրջել տարածքներում, ծանոթացել մանկապարտեզների հնարավորություններին, տնօրենների հետ քննարկել խնդիրները՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում հետամուտ լինել նաև դրանց մի մասի լուծմանը:
Կազմակերպության անդամները նաև մանկապարտեզների սաներին բազմաթիվ նվերներ են հանձնել՝ ուսուցողական խաղերի և մանկական մարզագույքի տեսքով, իսկ Արզականի մանկապարտեզին՝ նաև դաշնամուր;
Նշենք, որ այս կազմակերպությունները բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես գալիս հանրապետության ողջ տարածքում:
Միայն Կոտայքում վերջին մեկ ամսվա ընթացքում հասցրել են բարեգործական նախաձեռնությամբ հանդես գալ Հրազդանի 4 մանկապարտեզներում և մեկ դպրոցում, որին հաջորդել է համերգային ծրագիր Չարենցավանի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում՝ հանրապետությունում ճանաչված երաժշտական կատարողների մասնակցությամբ:
Այս կազմակերպությունների բարեգործական նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել և օժանդակել վերջիններիս` Կոտայքի մարզում նախատեսվող ծրագրերի իրականացման ընթացքում: