Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը
14.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնալցել են նաև մյուս մարզպետները և հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։
Նախարար Պապիկյանը կարևորել է կրթական խնդիրները վերհանելու նպատակով գործընկեր գերատեսչության ղեկավարի և մարզպետների մասնակցությամբ անցկացվող խորհրդակցությունը և խնդրել վերջիններիս բարձրաձայնել տվյալ ոլորտում առկա խնդիրները։
Ավելին՝ http://www.mtad.am/hy/news/item/2019/05/13/mtadedu13/