Նորություններ
Լրահոս
Խոնարհումի տուրք մայիսյան հաղթանակները կերտածների հիշատակին
10.05.2019
Մայիսյան եռատոնի կապակցությամբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և քաղաքացիների ուղեկցությամբ մայիսի 9-ին Աբովյանում այցելել է Շուշիի ազատագրմանը նվիրված հուշահամալիր և Էլարի` «Մեծ Հայրենականի զոհերին» նվիրված հուշարձան:
Մարզպետը ծաղիկներ է խոնարհել՝ ի նշան հարգանքի ու երախտիքի:
Կարևորելով մայիսյան հաղթանակաները՝ որպես հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերից մեկը՝ մարզպետը նշել է, որ այսօր էլ հայ ժողովուրդը շարունակում է հաղթանակներ տոնել բոլոր ոլորտներում և այդ հաղթանակները շարունակական են լինելու:
«Շնորհավո՛ր «Հաղթանակի օր», հաղթանակած Հայաստա՛ն»,- շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: