Նորություններ
Լրահոս
Հացավանի համայնքապետարանն իրազեկում է հանրային լսումների անցկացման մասին
06.05.2019
Հացավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի մայիսի 07-ին ժամը 11 00-ին կայանալիք հանրային քննարկումներին:
Օրակարգում 2019 թվականի սուբվենցիաների միջոցով Հացավան համայնքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրային հայտի քննարկումն է:
Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրային հայտերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2019 թվականի մայիսի 06-ր ներառյալ ուղարկել hatsavan.kotayq@mta.gov.am էլեկտրոնային հասցեով,ինչպես նաև գրավոր ներկայացնել Հացավանի համայնքապետարան:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 093-212366 հեռախոսահամարով: