Նորություններ
Լրահոս
Մարզի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն ու զինղեկները այցելել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
03.05.2019
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարության և Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում դպրոցականների ռազմական կրթության կողմնորոշման նպատակով` ապրիլի 25-ին, 26-ին և 30-ին կազմակերպվել է մարզի դպրոցների 9-րդ դասարանների 150 աշակերտների և զինղեկների այցելություն Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:
Շրջայցերի նպատակը ճանաչողական էր: Աշակերտները տեղում ծանոթացել են վարժարանի պատմությանը, ստեղծված ժամանակակից կրթական և մարզական պայմաններին ու հնարավորություններին, սաների կենցաղավարությանը և առօրյային:
Վարժարանում առկա են բոլոր պայմանները լավ և որակյալ կրթություն ստանալու համար: Աշակերտները ունեցել են հագեցած և բովանդակաից օր: