Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մայիսի 1-ին ևս մեկ մանկապարտեզ բացվեց Կոտայքի մարզի մեկ այլ համայնքում` Գեղադիրում

02.05.2019

Մայիսի 1-ին Կոտայքի մարզում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ևս մեկ լուսավոր մանկապարտեզ բացվեց:

Գեղադիր համայնքում մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Գեղադիր համայնքի ղեկավար Հրաչյա Սարգսյանը, հարևան համայնքների ղեկավարներ, մանկապարտեզի նորոգման, կահավորման գործում լուրջ աջակցություն ցուցաբերած բարերարներ:

Դիմելով ներկաներին՝ մարզպետը հայտնել է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գերխնդիրը շարունակում է մնալ մարզի բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության հաստատությունների հիմնումը, հիմնանորոգումը, բարեկարգումը. «Այս հաստատություններն են, որ կերտում են արժանապատիվ քաղաքացիներ: Նախադպրոցակական կրթություն ստացած մեր փոքիկն իր մանկության, պատանեկության, երիտասարդության շրջանում ավելի գիտակից և քաղաքացիակենտրոն է լինում ու առաջնորդվում է պետական շահով: Երաշխավորում եմ, որ անելու ենք անհնարինը, որպեսզի այս մանկապարտեզը ֆինանսավորման խնդիր չունենա և անխափան գործի»,-ասել է մարզպետը:

Մանկապարտեզի հանդիսավոր բացմանը ներկա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ևս շնորհավորել է գեղադիրցիներին մանկապարտեզի բացման կապակցությամբ՝ նախադպրոցական կրթությունը համարելով կրթական համակարգի կարևորագույն օղակներից մեկը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել մանկապարտեզի պայմաններին և հնարավորություններին:

Վերջին տարիներին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել էր, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսին Տարածքային Զարգացման Հիմնադրամի և մասնավոր ներդրողների կողմից ձեռք է բերվել գույքը, ինչը վերջնականապես թույլ է տվել մայիսի 1-ից սկսել մանկապարտեզի գործունեությունը: Այն գործելու է երկու խմբով՝ նախատեսված շուրջ 60 սանի համար Գեղադիր, Ողջաբերդ, Հացավան համայնքերից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27