Նորություններ
Լրահոս
Կառուցապատվում է Բյուրեղավանի պուրակը
30.04.2019
Պետական բյուջեի հատկացումների միջոցով Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում պուրակի կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են և շուտով կավարտվեն:
Պուրակի համար հատկացված է 2800 քմ տարածք:
Համայնքի Վազգեն Սարգսյան և Կոտայք փողոցների հատման մասում հանգստի համար նախատեսված պուրակի կառուցապատումը սկսվել էր դեռևս 2017թ.-ին:
Կառավարության 2018 թվականի 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ֆինանսավորմամբ հնարավոր է դարձել ավարտին հասցնել պուրակի կառուցապատումը:
Ծրագրի պայմանագրային արժեքը 47.700.000 դրամ է:
Այս պահին արդեն կառուցվել են տարեցների համար նախատեսված բաց և փակ ակումբները, հասարակական զուգարանը, ցանկապատվել, բարեկարգվել ու ասֆալտապատվել է տարածքը: Ճարտարապետական լուծումներով կառուցվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարանները:
Առաջիկայում կկառուցվեն մանկական խաղահրապարակը և հուշաղբյուրը:
Տարածքի բարեկարգման հետ կապված այլ աշխատանքներ՝ լուսավորություն, կանաչապատում, ընթացքի մեջ են:
Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ պուրակի կառուցապատոումն ամբողջությամբ ավարտելուց հետո տարածքում նախատեսվում է իրականացնել ծառատունկ: