Նորություններ
Լրահոս
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Նոր Հաճնի քաղաքային մարզադահլիճը հիմնանորոգել
29.04.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի քաղաքային մարզադահլիճը հիմնանորոգել:
Կառավարության կողմից ծրագրի հաստատման արդյունքում նախատեսվում է մեկ հարկանի շենքի միջնապատերի ամրացման, տանիքի ծածկի հիմնանորոգման, ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման ցանցերի, օդափոխության համակարգի, կապի, հակահրդեհային ցանցի, լուսավորության անցկացման, ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ իրականացնել:
Հիմնանորոգումից հետո մարզադահլիճը սպասարկելու է և՛ հարակից երկու դպրոցներին, որոնք չունեն մարզադահլիճներ, և՛ համայնքին ընդհանրապես:
Օրերս Նոր Հաճն կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, խոսելով պետական բյուջեի աջակցության միջոցով մարզի համայնքներում նախատեսվող ծրագրերի իրականացման և Կոտայքի մարզպետարանի կողմից ՀՀ ՏԿԶՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը այս տարի ներկայացված ավելի քան 70 ծրագրային հայտերի մասին, ընդգծել է, որ առավելագույն թվով ծրագրային հատեր ներկայացնելը խոսում է մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ համագործակցության մասին՝ կայուն և համաչափ զարգացած համայնքներ ունենալու տեսլականով: