Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզկենտրոնում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները ընթացքի մեջ են

27.04.2019

Ապրիլի 27-ին հանրապետության ողջ տարածքում մեկնարկել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները:

Կոտայքի մարզում միջոցառումները կենտրոնացված են մարզկենտրոն Հրազդանոմ:
Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մեկնարկած միջոցառումների շրջանակում ծառատունկ կատարվեց Հրազդանի թիվ 16 մանկապարտեզի բակում, ինչպես նաև Street.art`«Քաղաքը քո աչքերով»: Միջոցառումների ընթացքին հետևում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Այնուհետև Հրազդանի Սահմանադրության հրապարակում «Քաղաքացիական գիտակցություն» խորագրով հանրային քննարկում տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի,Վաղարշակ Հակոբյանի,Լիլիթ Ստեփանյանի, ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ, որի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու և քննարկում անցկացնելու և հարցեր ուղղելու մասնակիցներին:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18