Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իրազեկում է Նոր Գեղիի համայնքապետարանը

25.04.2019

Նոր Գեղիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. մայիսի 7-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղիի համայնքապետարանում տեղի կունենան «Գռօմ» ՍՊԸ կողմից Նոր Գեղիի վարչական տարածքում ձեռնարկվող նատրիումի հիպոքլորիտի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քոնսեկոարդ» ՍՊԸ գրասենյակում, հասցե` ք.Երևան, Ազատության պողոտա 24, հեռախոս 091 586635, 010 249698:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 16:29:34