Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2019
Ապրիլի 24 -ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և աբովյանցիների ուղեկցությամբ քայլերթ է կատարել՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
Հիշատակման արարողակարգը ավարտվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ մոմավառությամբ։