Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ Կոտայքի մարզում

23.04.2019

Ապրիլի 27-ին առավոտյան ժամը 10.00-ից Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկելու են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ՝ «Միտքդ վառ պահիր» խորագրով:

Կոտայքի մարզում միջոցառումները կենտրոնացված են լինելու մարզկենտրոն Հրազդանում:

Մարզում գործող բոլոր թանգարանները բաց են լինելու հյուրերի համար ժամը 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Մուտքն ազատ է:

Ներկայացնում ենք նախատեսված միջոցառումների ցանկն ըստ ժամանակացույցի.

10:00-11:00 Ծառատունկ՝ «Կանաչ Հայաստան» - Հրազդանի թիվ 16  մանկապարտեզի բակում: Հասցե՝ ք. Հրազդան՝ Կենտրոն 73 շենք

11:00-12:30 Հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի»- Հրազդանի Սահմանադրության հրապարակ

11:00-13:00 Street art՝ «Քաղաքը քո աչքերով» - «Հրազդանի թիվ 16 մանկապարտեզ» ՀՈԱԿ: Հսասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն 73 շենք

12:30-14:30 Սպորտային Հրազդան
• «Կիոկուշին կարատե» մարզաձևի ցուցադրություն
• Տարեցների և երիտասարդների ցուցադրական խաղեր- Հրազդանի Սահմանադրության հրապարակ

•Ժամը 13։00 –ից Հրազդանի Սահմանադրության հրապարակում տեղի կունենա պարային ֆլեշմոբ մարզի պարային համույթների մասնակցությամբ՝ 18 րոպե անդադար, իսկ 13։30 ից պարային համարների ցուցադրում, մասնակցությամբ

• Նինահար մշակութային կազմակերպության՝ «ՌԱՖԱՅԵԼՅԱՆՆԵՐ»
պարային դպրոց
• Չարենցավան քաղաքի «ԱԶԴ» Զավեն Խաչատրյան Պարային Ստուդիա
• Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի պարային ստուդիա
• Քաղսի համայնքի ԼԷ պարային ստուդիա:

14:00-16:00 Արհեստների և արվեստի փառատոն՝ «Տես ու համտես» - Հրազդանի Սահմանադրության հրապարակ

16:00-18:00 Երիտասարդական քննարկում՝ Իրազեկ ուսանող:Կոտայքի տարածաշրջանային պետական

16:00-18:00 Կինոցուցադրություն՝ Անկախության կինո: Հրազդան Սահմանադրության հրապարակ

18:00-19:30 Խամաճիկների պետական թատրոնը ներկայացնում է «Արքայադուստրը Սիսեռահատիկի վրա» երաժշտական ներկայացում -Հրազդանի Սահմանադրության հրապարակ

18:00-19:30 Հանդիպում Գրողների հետ՝ «Կարդա նորը»
• Կոտայքի մարզային գրադարան:Հասցե՝ ք. Հրազդան Երևանյան փողոց 11 շենք
• «Հրազդանի Երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ։ Հասցե՝ ք. Հրազդան, Սպանդարյան փողոց 2-րդ շենք

19:30-21:30 Արի՛ համերգ՝ «Միտքդ վառ պահիր»: Հրազդանի Սահմանադրության հրապարակ:

Գալա համերգին կմասնակցեն սիրված երգիչներ Սևակ Ամրոյանը, Ռուբեն Սասունցին, Yellow stones բենդը և մեր համայնքի նորաստեղծ Արոր նվագախումբը:

Սիրով հրավիրում ենք մարզի (և ոչ միայն) բոլոր քաղաքացիներին մասնակիցը դառնալու մշակութային և սպորտային միջոցառումներին, քննարկումներին, կինոցուցադրություններին, թատերական ներկայացումներին, որոնք միմյանց հաջոդելու են ամբողջ օրվա ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18