Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել վարչապետի հրավիրած խորհրդակցությանը
23.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մյուս մարզպետները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին:
Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին:
Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:
Վարչապետ Փաշինյանը մարզպետներին տվել է հանձնարարականներ՝ վերը նշված ուղղություններով ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու նպատակով: