Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի ո՞ր դպրոցներում է անցկացվելու 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը

23.04.2019

Dasaran.am կայքից տեղեկանում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) արդեն հստակեցրել է մարզային այն դպրոցների ցանկը, որտեղ մայիսի 26-ին անցկացվելու են 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները։ Այդ կենտրոնների քանակն ընդհանուր առմամբ 174 է։

Ինչպես հայտնի է, այս տարի որոշվել է կենտրոնացված կարգով անցկացնել հիմնական դպրոցի ավարտական 9-րդ դասարանի քննությունը, որին մասնակցելու է 9-րդ դասարանն ավարտող շուրջ 32 հազար աշակերտ։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունն առայժմ միակն է, որն անցկացվելու է կենտրոնացված կարգով:

Յուրաքանչյուր կենտրոնում քննություն է հանձնելու 80-180 աշակերտ։ Կոտայքի մարզում ձևավորված քննական կենտրոնների ցանկը՝ ստորև․

ԿՈՏԱՅՔ

1. Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
2. Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց
3. Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց
4. Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
5. Բյուրեղավանի ավագ դպրոց
6. Արամուսի միջնակարգ դպրոց
7. Գեղաշենի միջնակարգ դպրոց
8. Առինջի միջնակարգ դպրոց
9. Ջրվեժի միջնակարգ դպրոց
10. Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց
11. Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոց
12. Հրազդանի թիվ 9 հիմնական դպրոց
13. Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց
14. Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց
15. Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց
16. Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց
17. Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց
18. Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց
19. Նոր Հաճնի թիվ 3 հիմնական դպրոց
20. Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց
21. Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոց
22. Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց
23. Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոց
24. Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոց


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27