Նորություններ
Լրահոս
Եղանակը Կոտայքի մարզում
19.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ին լեռնային շրջաններում` Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։
Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ապրիլի 20-ի ցերեկը կդիտվի 0-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան տաքություն: