Նորություններ
Լրահոս
Մարզպետն աշխատանքային այցով «Կոտայք» Ջրօգտագործողների Ընկերությունում էր
17.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով «Կոտայք» Ջրօգտագործողների Ընկերությունում էր, որտեղ խորհրդակցություն անցկացրեց ընկերության 5 տեղամասերի պետերի և պատասխանատուների մասնակցությամբ:
Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր, խնդիրների քննարկումը և այս հարցում որևէ թերացման բացառումը:
Մարզպետը ՋՕ-ի պատասխանատուներին հանձնարարեց համագործակցելով ՏԻՄ ղեկավարների հետ՝ ակտիվ ներգրավվել ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին՝ այդ գործընթացում բացառելով որևէ բացթողում. անել հնարավորը, որպեսզի որևէ գյուղացիական տնտեսություն ոռոգման ջրի խնդիր չունենա:
Նա կարևորեց նաև ոռոգման ջրի գրաֆիկի մասին գյուղացիական տնտեսություններին պատշաճ իրազեկման անհրաժեշտությունը:
Որպես տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչ մարզում՝ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ գյուղացիական տնտեսությունները ոռոգման սեզոնի հետ կապված (և ոչ միայն) ցանկացած հարցով կարող են դիմել Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն, որտեղ գործում է նաև թեժ գիծ՝ 0223 2 32 40 հեռախոսահամարով: