Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ
17.04.2019
Եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ եզդիական Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը հաստատվել ու ամրապնդվել է դարերի ընթացքում:
Մենք միասին հաղթահարել ենք պատմության բազմաթիվ փորձություններ, միասնաբար կերտել մեր հայրենիքը ու այսօր էլ շարունակում ենք կայացնել մեր պետությունը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել հատկապես մեր մարզի եզդիական համայնքին: Ցանկանում եմ, որ այն տրամադրությունը, որն այսօր իշխում է ձեր օջախներում, պահպանվի ամբողջ տարվա ընթացքում՝ բարեբերություն և խաղաղություն բերելով ձեր ընտանիքներին: