Նորություններ
Լրահոս
Բյուրեղավանի պոլիկլինիկայում վերանորոգվում են սանհանգույցներն ու թվայնացված հետազոտման սենյակը
17.04.2019
Վերջերս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք կատարած այցի շրջանակներում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ պետության կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է և սուբվենցիոն ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերով դառնում է գերակա ուղղություն:
Այս համատեքստում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության արդյունքում կառավարության համաֆինանսավորմամբ Բյուրեղավանի «Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում այս օրերին կատարվում են շինարարական աշխատանքներ. վերանորոգվում են պոլիկլինիկայի թվով 4 սանհանգույցներն ու թվայնացված հետազոտման սենյակը:
Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ արդեն ավարտվել են քանդման աշխատանքները, այս պահին ընթանում են մոնտաժման աշխատանքները: