Նորություններ
Լրահոս
Մարզպետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչների
15.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին, դեսպանատան տարբեր բաժինների պատասխանատուների, իրանցի գործարարների:
Ողջունելով հյուրերին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Իրանի ժողովրդի նկատմամբ և ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայսատանի ավանդական-բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու Կոտայքի մարզում իրանական կազմակերպությունների ցանկացած նախաձեռնության, գործունեության.
«Կոտայքի մարզը միակն է, որ արտաքին սահմաններ չունի: Մեր մարզի զարգացման հայեցակարգը հիմնականաում բաժանել ենք չորս ոլորտների և այդ ոլորտների մեջ Կոտայքի մարզն առանձնահատուկ է իր տուրիզմի և հյուրընկալության ինդուստրիայով, ինտենսիվ այգեգործությամբ և տեխնոլոգիական գյուղատնտեսությամբ, վերականգնվող էներգետիկայով՝ հողմակայաններ և արևային կայաններ, ադամանդագործությամբ: Պատրաստ ենք Իրանի Իսլամանական Հանրապետության մեր գործընկերների համար մարզում ապահովել նպաստավոր ներդրումային միջավայր»,- դիմելով հյուրերին՝ նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Իրանի դեսպանատան առևտրային հարցերի ներկայացուցիչ Մոհսեն Ռահիմին նշել է, որ իրենք կարևորում են երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը, որի արդյունքում կզարգանան նաև քաղաքական հարաբերությունները:
Հանդիպմանը մասնավոր հատվածից ներկա էր նաև Ջավադ Վայիդին, ով վերջերս Երևանում հայ և իրանցի գործարարների համախմբմանը միտված կազմակերպություն է հիմնել:
Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և իրանցի գործարարները քննարկել են հետագա համագործակցության ամենատարբեր ուղղություններ: