Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվում են Ակունք համայնքի Նոր Գյուղի մշակույթի տունը և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը
12.04.2019
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի բյուջեի միջոցներով մեկնարկած Նոր Գյուղի մշակույթի տան և Զառ գյուղի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս մասին տեղեկացնում է Ակունքի համայնքապետարանը:
Համայնքապետարանից հայտնում են, որ Նոր Գյուղի մշակույթի տան հիմնանորոգման շահած ծրագրի արժեքը 7. 070. 700 դրամ է, որով կապիտալ նորոգվում են մշակույթի տան դահլիճը, հանդերձարանները, փոխվում են տանիքը, պատուհանները, հատակը և այլն:
Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 3-4 ամիսների ընթացքում:
Ակունք համայնքի Զառ գյուղում կրկին համայնքի բյուջեի հատկացումներով այս պահին իրականացվում են մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:
Շահած այս ծրագրի արժեքը 5.880.000 դրամ է: Նախատեսված է աշխատանքներն ավարտել 1 ամսվա ընթացքում:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում և առաջնային է համարում կրթական և մշակութային դաստիարակության հաստատությունների անխափան գործունեությունն ու զարգացումը Կոտայքի մարզում: