Նորություններ
Լրահոս
Նոր Գեղիի համայնքապետարանը հանդես է գալիս նախաձեռնությամբ
11.04.2019
Նոր Գեղիի համայնքապետարանը հանդես է գալիս համայնքում խնձոր արտադրողների միություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը նոր և ընդհանուր հարթակ կստեղծի համայնքի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման, առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար, ինչպես նաև կընդլայնի բերքի իրացման հնարավորությունները:
Նոր Գեղիից տեղեկացնում են, որ նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են գրանցվել համայնքապետարանում կամ զանգահարել 093 01 11 39 հեռախոսահամարին: