Նորություններ
Լրահոս
Հանրային լսումներ Եղվարդի համայնքապետարանում
11.04.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2019 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ին, Եղվարդ համայնքի Բուժական բնակավայրի մշակույթի տանը տեղի կունենա հանրային լսումների 4-րդ փուլը:
Օրակարգում «Արեգ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նորաշենի պեմզային հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումն է:
Փաստաթղթերին կարող եք տեղեկանալ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, ք․ Երևան, Բուզանդի 1/3։
Այս մասին տեղեկացնում է Եղվարդի համայնքապետարանը: