Նորություններ
Լրահոս
ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում կնորոգվեն ճանապարհներ
10.04.2019

2019 թվականի ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում կիրականացվեն ճանապարհաշինական աշխատանքներ մի շարք ճանապարհահատվածներում, մասնավորապես
1 Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
• Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան՝ վթարված ստորին հենապատի վերականգնում
• Հ-28, Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան՝ 2 կմ հատվածի հիմնանորոգում
• Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր՝ սողանքային հատվածի վերականգնում
2. Մարզային նշանակության ավտոճանապարհներ
• Կոտայքի մարզի Կամարիս համայնքի 1 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում
3. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում
• Հ-6, Հ-2-Եղվարդի տրանսպորտային հանգույց-Մ-1 վթարային տրանսպորտային հանգույցի հիմնանորոգում
Բացի վերոնշյալ ճանապարհահատվածներից լրացուցիչ ֆինանսավորմամբ ևս կիրականացվեն ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ.
1. Հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, այդ թվում
• Հ-5, /Հ-6/- Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0,70 կմ հատվածի հիմնանորոգում
• Հ-6, /Հ-2/-Եղվարդի տրանսպորտային հանգույց- /Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12,70 կմ հատվածի հիմնանորոգում
2. Տրանսպորտային օբյեկտենրի հիմնանորոգում
• Մ-15, Բալահովիտ-Մասիս /Երևանի շրջանցիկ/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կամուրջի վերանորոգում