Նորություններ
Լրահոս
Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում ջրահեռացման համակարգ է անցկացվում
10.04.2019
Կառավարության 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացվում է Հանրապետության պողոտայի ջրահեռացման համակարգի անցկացման ծրագիր:
Մարզպետարանի կողմից ծրագիրն ընդգրկված էր 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում:
Արդյունքում կառուցվում է ջրահեռացման համակարգ, որը հնարավորություն կտա կառավարել անձրևաջրերի հոսքը՝ քաղաքացիներին զերծ պահելով ջրերի կուտակումից առաջացող անհարմարություններից:
Շինարարական պայմանագրի արժեքը 25.698.000 դրամ է, որից 11.618.000 դրամը հատկացվել է պետական բյուջեի կողմից: