Նորություններ
Լրահոս
Կարևոր տեղեկատվություն գյուղատնտեսների համար
08.04.2019
ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրեր:
Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև ստորագրվել է հուշագիր «գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի շրջանակում վարկը տրամադրվում է
• Տնտեսավարողներին՝ 5% տոկոսադրույքով
• գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3% տոկոսադրույքով
• սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին` 0% տոկոսադրույքով:
Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:
Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Կոնվերս բանկ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ, «Կամուրջ» ՈԻՎԿ, «Անիվ ՈՒՎԿ» և «Ագրոլիզինգ ՍՊԸ»: